Բաղադրամասեր

500 գ տավարի մսին՝

8 հատ կարտոֆիլ,

3 հատ սոխ,

100 գ կարագ,

աղը,պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կտրտել երկար շերտերով և տապակել: Մինչ կարտոֆիլը տապակվի, միսը կտրտել նեղ շերտերով 1 սմ լայնությամբ և 3 սմ երկարությամբ:

Միսը տապակել կարագով, բայց ոչ երկար, որպեսզի չկոշտանա: Սոխը կտրտել օղակներով և լցնել մսի վրա և շարունակել տապակելը: Վրան ավելացնել աղ, պղպեղ:

Տապակած կարտոֆիլը լցնել մսի վրա դնել մարմանդ կրակին 5 րոպե:

Կեր ու սուսը մատուցել վրան մաղադանոս ցանած և կլոր կտրտած պոմիդորով: Կարող եք նաև օգտագործել կանաչ ոլոռ: