Բաղադրամասեր

½ բաժակ ցորենի ալյուր,

4 թեյի գդալ թթվասեր,

2 թեյի գդալ կարագ,

6 ճաշի գդալ շաքարավազ,

2 հատ ձու,

4 ճաշի գդալ կակաո

կես թեյի գդալ սոդա

չամիչ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարագը դնել բաժակի մեջ և դնել միկրոալիքային վառարանը 10 վայրկյան:

Ավելացնել շաքարավազ, թթվասեր և հարել:

Ձուն կոտրել, խառնել կակոի հետ և ավելացնել բաժակի մեջ:

Ալյուրը խառնել սոդայի հետ, վրան ավելացնել չամիչ՝ ըստ ճաշակի, լցնել բաժակի մեջ, խառնել և դնել միկրոալիքային վառարանը 3 - 5 րոպե: