Բաղադրամասեր
100 գ ոչխարի մսին՝
250 գ կաղամբ,
5 գ բրինձ,
20 գ գլուխ սոխ,
15 գ տոմատ-պյուրե,
10 գ հալած յուղ,
50 գ սերկևիլ,
50 գ ծիրանաչիր,
աղը, պղպեղը, համեմը, ռեհանը, ուրցը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոչխարի մսի փափուկ մասը մանր կտրտել և մսաղացով աղալ։ Աղացած մսին ավելացնել կիսաեփ բրինձ, մանր կտրտած գլուխ սոխ, աղ, պղպեղ, համեմ, դաղձ, ուրց, ռեհան: Դրանից հետո խճողակը լավ հարել:
Հեռացնել կաղամբի կոթը, կաղամբը գցել եռացող աղ արած ջրի մեջ և 10—I2 րոպե եփել։ Կաղամբը կիսաեփ վիճակում լցնել քամիչը և, երբ ջուրը քամվի, բաժանել աոանձին տերևների: Տերևները փռել սեղանին, կոպիտ մասերը դանակով կտրել։ Դրանից հետո տերևների մեջ փաթաթել խճողակը։
Տոլման մատուցելիս վրան լցնել իր հյութից կողքին՝ չիր և սերկևիլ: