Բաղադրամասեր

200 գ ոչխարի մսին՝

75 գ գլուխ սոխ,

25 գ նռան հյութ կամ 80 գ նռան հատիկ,

աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Յուղոտ ոչխարի կրծրամիսը կամ մեջքամիսը մանր կտրտել, կիսախորովել, դնել կաթսայի մեջ, վրան ցանել աղ, պղպեղ և խորովել:

Պատրաստի մսի վրա ավելացնել օղակներով կտրտած գլուխ սոխ և 5 րոպե շարունակել խորովել: Դրանից հետո վրան լցնել թարմ նռան հյութ, խառնել և խորովածը վերցնել կրակի վրայից:

Խորովածը մատուցել վրան նռան հատիկ կամ մաղադանոս ցանած: