Բաղադրամասեր
200 գ դդումին՝
20 գ գլուխ սոխ,
20 գ հալած յուղ,
3 գ ալյուր,
5 գ շաքար,
աղը՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Կլպած և պատառներով կտրտած դդումը եփել աղ գցած եռացող ջրում և մաղով քամել։ Ալյուրը յուղով բովել (ալյուրի գույնը պետք է դառնա բաց դեղին), բաց անել տաք կաթով և վրան գցել շաքար։ Եփած դդումը դնել կաթսան, վրան լցնել կաթնախյուսը և թողնել որ եռա։