Բաղադրամասեր

250 գ ծնեբեկին՝

2 գ շաքար,

3 գ ալյուր,

20 գ հալած յուղ,

150 գ կաթ,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ծնեբեկը մաքրել, կտրտել 1 — 1,5 սմ երկարության կտորների, լվանալ, եփել աղ գցած ջրում, մաղով քամել:

Ալյուրը յուղով բովել և շաքար գցած տաք կաթով բաց անել: Պատրաստած ծնեբեկը դնել կաթսան, վրան լցնեք կաթի խյուսը և թողնել մինչև պատրաստ լինելը: