Բաղադրամասեր

Կարագ (փափուկ) – 100 գ

Կաթնաշոռ (փափուկ) – 225 գ

Կաթ – 100 մլ

Շաքարի փոշի – 3 բաժակ

Վանիլին – 10 գ

Պատրաստման եղանակը

Բլենդերի օգնությամբ միասին հարել կաթնաշոռը, կաթը և կարագը: Կաթն ավելացնել քիչ-քիչ, այնպես, որպեսզի ստացվի կրեմի նմանվող զանգված:

Զանգվածին դանդաղ ավելացնել շաքարի փոշին և վանիլինը: Լավ հարել:

Ինչքան շատ հարեք, այնքան կրեմն ավելի սպիտակ և համեղ կստացվի: