Բաղադրամասեր

Ձու – 3 հատ

Կաթ – 2 ճ/գ

Կարագ

Լոլիկ

Խոզապուխտ

Պանիր

Սև աղացած պղպեղ

Աղ

Պատրաստման եղանակը

Կաթը և ձվերը հարել, պղպեղ ցանել, մի փոքր աղ անել: Խոզապուխտը և լոլիկը կտրատել, իսկ պանիրը քերել:

Կարագով տապակել խառնուրդի 2/3-ը, վրան շարել միջուկը: Թողնել ձվածեղը մի փոքր կարմրի և փաթաթել դեպի կենտրոն:

Տեղափոխել ձվածեղը դեպի կենտրոն, իսկ ազատված տեղում լցնել ձվածեղային զանգվածը, տապակել մինչև կարմրի, այնուհետև ամբողջովին փաթաթել և տալ ռուլետի տեսք: Ռուլետն անմիջապես կտրատել և մատուցել տաք վիճակում: