Բաղադրամասեր
80 գ տհալին՝
200 գ կարտոֆիլ,
25 գ գլուխ սոխ,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լավ լվանալ և կլեպով եփել, գլուխ սոխը խոշոր կտրտել և տապակել: Տհալը (ղավուրմա) մանր կտրտել կաթսայում տաքացնել, հետո ավելացնել տապակած սոխ, մանրած և կտրտած կարտոֆիլ, աղ, պղպեղ, մի քիչ ջուր և մեղմ կրակի վրա խաշել 10—15 րոպե։