Բաղադրամասեր

1 կգ կարտոֆիլ

2 ձու

50 գ կարագ

50գ պանիր (լոռի, չեդեր)

Համեմունքներ պղպեղ, կարմիր պղպեղ

3 ճաշի գդալ պակսիմատ, ավելացնել 1 թեյի գդալ կարմիր աղացած պղպեղ- լավ խառնել

3-ճաշի գդալ ալյուր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվանալ և եփել։

Հեռացնել կեղևը, տրորել, ավելացնել 50 գ կարագ - լավ խառնել թողնել, որ մի քիչ սարչի, ապա ավելացնել 1 ձու, համեմել ըստ ճաշակի, կտրատել ըստ ցանկությամբ 2-3 հատ կանաչ սոխ։

50 գ լոռի պանիր կամ ցանկացած պինդ պանիր կտրատել քառակուսիներով։

1 ճաշի գդալ կարտոֆիլի խյուսը բացել, մեջը դնել 1 հատիկ պանիր և ձևավորել գնդիկը

Գնդիկները թավախել ալյուրի մեջ, այնուհետև թաթախել հարած ձվի մեջ և թավալել պակսիմատի մեջ

Ջեռոցի թավայի վրա փռել յուղաթուխտ և շարել գնդիկները

Պահել ջեռոցում 15 րոպե

Մատուցել կետչուպով կամ աջիկայով