Բաղադրամասեր

կարտոֆիլ - 600 գր,

ձիթայուղ - 1 բաժակ,

կարագ - 2 ճգ,

սխտոր - 2 գլուխ,

մաղադանոս - 1 ճգ,

լիմոն - 1 հատ,

ուրց - 5-6 ճյուղ,

աղ,

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ և խոր տարայի մեջ խառնել ձիթայուղի, կարագի և մաղադանոսի հետ։ Կարտոֆիլը կտրատել զիգզագաձև և շարել ջեռոցի թավայի մեջ։ Սխտորը, լիմոնը և ուրցը բաժանել կարտոֆիլների միջև, վրան աղ և պղպեղ ցանել։

Ամբողջը 1 ժամ տեղադրել 170 աստիճան տաքությամբ ջեռոցում։ Մատուցել ոչ շատ տաք վիճակում։