Բաղադրամասեր

թթվասեր - 250 գր,

ալյուր - 400 գր,

շաքարավազ - 4 ճ/գդ,

ձու - 3 հատ,

սոդա - 0.25 թ/գդ,

քունջութ - 2 ճ/գդ,

աղ - 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Ամանի մեջ լցնում ենք թթվասերը, 2 ձվերը, շաքարավազը, աղն ու սոդան և լավ խառնում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք ալյուրը (քանակությունը կարգավորում ենք ըստ անհրաժեշտության): Խմոր ենք հունցում, գնդում և մի փոքր թողնում հանգստանա:

Խմորը բաժանում ենք մասերի և ըստ ճաշակի ձևավորում: Կարող ենք հյուսքերի տեսք տալ: Այնուհետև կարկանդակները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձու քսում և ցանում քունջութը:

Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե: