Բաղադրամասեր
1 կգ խմորին՝
150 գ ջուր,
30 գ թթխմոր,
300 գ ալյուր,
7 գ աղ,
1 ձու,
50 գ շաքար,
35 գ յուղ,
120 գ կաթ կամ մածուն
Պատրաստման եղանակը
Մեկ կիլոգրամ խմոր ստանալու համար՝ 150 գ գոլ ջրի մեջ (30——35°) լուծել 30 գ թթխմոր,լցնել 300 գ ալյուր և թույլ խմոր հունցել, երեսին այյուր ցանել և թթվեցնել 2—3 ժամ։ Երբ թթխմորի ծավալը 2—3 անգամ մեծանա, դրան ավելացնել 7 գ աղ, մեկ ձու, 50 գ շաքար, 55 գ յուղ, 120 գ կաթ կամ մածուն և շաղախել սովորական խմոր։ Խմորը դնել թթվելու 1 —2 ժամ։