Բաղադրամասեր
Կարկանդակի խմորի համար՝
650 գ ալյուր,
40 գ յուղ,
50 գ շաքար,
2 հատ ձու,
30 գ թթխմոր,
7 գ աղ,
150 գ ջուր,
120 գ կաթ:
-
Լցոնի համար՝
750 գ միս,
300 գ սոխ,
300 գ յուղ,
80 գ բրինձ,
3 հատ ձու,
աղը, պղպեղը, կանաչին՝ ըստ չաշակի
Պատրաստման եղանակը
Մեկ կիլոգրամ խմոր ստանալու համար՝ 150 գ գոլ ջրի մեջ (30——35°) լուծել 30 գ թթխմոր,լցնել 300 գ ալյուր և թույլ խմոր հունցել, երեսին այյուր ցանել և թթվեցնել 2—3 ժամ։ Երբ թթխմորի ծավալը 2—3 անգամ մեծանա, դրան ավելացնել 7 գ աղ, մեկ ձու, 50 գ շաքար, 55 գ յուղ, 120 գ կաթ կամ մածուն և շաղախել սովորական խմոր։ Խմորը դնել թթվելու 1 —2 ժամ։
Պատրաստի խմորը դնել ալյուր ցանած սեղանին, գնդեր պատրաստել, գրտնակել 2 մմ հաստության լավաշներ, կտրտել թեյի ափսեի մեծության կլոր կտորներով, յուրաքանչյուրի կենտրոնում դնել 30—35 գ որևէ լցոն պատրաստած ձավարեղենից, բանջարեղենից, մսից, ձկից կամ այդ մթերքների խառնուրդից։ Խմորի եզրերը ծալել և միացնել այնպես, որ կիսալուսնաձև դաոնա։ Ապա կտորները դասավորել յուղ քսած ջեոոցաթի֊թեղի վրա, 4 — 5 սմ իրարից հեոու և թողնել, որ 15 — 20 րոպե հանգստանան, դրանից հետո կտորների երեսին ձվի դեղնուց քսել։ Թխել փռում կամ ջեռոցում 10—15 րոպե, 230—250° ջերմության տակ։