Բաղադրամասեր
200 գ իշխանին՝
35 գ կարագ,
80 գ թարխուն,
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաթսայի հատակին կարագ քսել,պատրաստած իշխանը շարքով դասավորել այդտեղ, ձկան վրա կարագ քսել և թարխուն ցանել: Կաթսան ամուր փակել 18 — 20 րոպե ձուկը մարմանդ կրակով շոգեխաշել: