Բաղադրամասեր
150 գ կաքավին՝
10 գ կարագ,
3 գ քացախ,
10 գ խաղող,
աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաքավի նախապատրաստած միսը լվանալ, անձեռոցիկով ցամաքեցնել, աղ ցանել, կուրծքը երկու-երեք տեղ դանակով ծակել, անցկացնել շամփուրին և թեժ կրակով (առանց բոցի) խորովել, պարբերաբար շամփուրը պտտել և կաքավի վրա քսել քացախի հետ խառնած կարագ։
Կաքավը մատուցել սկուտեղում, զարդարել մաղադանոսով, կարելի է աոանձին մատուցել խաղող։