Բաղադրամասեր

150 գ ճուտին՝

200 գ կանաչ լոբի,

20 գ գլուխ սոխ,

25 գ հալած յուղ,

50 գ մածուն,

5 գ շաքար,

0,02 գ զաֆրան,

0,5 գ դարչին,

աղը,մաղադանոսը՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Կանաչ լոբին ընտրել, թելերը հեռացնել, ծղոտաձև կտրտել և լցնել կաթսան, ավելացնել յուղ, մի քիչ ջուր, և մարմանդ կրակով խաշել, որից հետո ավելացնել սոխառած։

Նախապատրաստած ճուտը կտրտել մանր կտորներով, փոխադրել լոբոու կաթսան, ծածկել և խաշել մինչև պատրաստ լինելը: Բորանին մատուցել ափսեով, զարդարել մաղադանոսով, աոանձին մատուցել մածնով և շաքարած դարչինով զաֆրան:

ճուտը կտրտել մանր կտորներով, փոխադրել լոբու կաթսան, ծածկել և խաշել մինչև պատրաստ լինելը: Բորանին մատուցել ափսեով, զարդարել մաղադանոսով, աոանձին մատուցել մածունով և շաքարած դարչինով զաֆրան: