Բաղադրամասեր

6 ձու,

2 բ. շաքարավազ,

150 գ. կարագ,

3 հ. թթվասեր,

1 թ.գ. սոդա,

2 ճ.գ. քացախ,

1/2 բ. կակաո,

1 թ.գ. դարչին

1/2 բ. ալյուր

Կրեմի համար `

200 գ. կարագ,

1 հ. խտացրած կաթ,

4 ճ.գ. կակաո,

վանիլին

Պատրաստման եղանակը

Ձվերը և շաքարավազը լավ հարել հարիչով, ավելացնել կարագը: Սոդան բաժանել 3 մասի և լցնել յուրաքանչյուր թթվասերի մեջ, լավ խառնել և ավելացնել ձվի և շաքարավազի խառնուրդին: Այնուհետև լցնել քացախն ու դարչինը, վերջում` ալյուրը:

Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճան, տապակի մեջ (կլոր կամ քառանկյուն) , համապատասխան չափի ֆոլգա դնել, պատել բուսայուղով և դնել ջեռոցը մոտ 20 ր.:

Կրեմ - Կարագը լավ հարել հարիչով, այնուհետև քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, հարել, վերջում լցնել կակաոն և վանիլինը:

Թխվածքը դնել սեղանի վրա, առանձնացնել եզրերի չոր մասերը: Մեծ դանակի օգնությամբ մեջտեղից 2 մասի բաժանել: 1-ին շերտի վրա կրեմ քսել, դնել 2-րդը, վրան և կողքերը նույնպես կրեմ քսել:

Առանձնացված չոր մասերը փշրել և, կրեմը քսելուց հետո, թխվածքի կողքերը պատել փշրանքով: Ընկույզը կտրտել և լցնել տորթի վրա: