Բաղադրամասեր

կանաչ կծու պղպեղ - 1 հատ

քաղցր պղպեղ - 3 հատ

ձիթայուղ - 100 մլ

սպիտակ գինու քացախ - 1 թգ

ռեհան

սխտոր - 3 պճեղ

աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Կծու և քաղցր պղպեղների սերմերը հեռացնել, երկար շերտերով կտրատել:

Պղպեղը տապակել բուսայուղի չափաբաժնի կեսով, մնացած կեսին խառնել քացախը, մանրացրած ռեհանը, սխտորը, աղն ու պղպեղը:

Ստացված խառնուրդը լցնել տապակած պղպեղի վրա և թողնել 1-2 ժամ:

Մատուցել սառը վիճակում ձիթապտղի հետ: