Բաղադրամասեր
խնձոր - 1 հատ
կաթնաշոռ - 30 գր
մեղր -0,5 թգ
ընկույզ
շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Խնձրի վերին շերտը կտրել, միջուկը հանել:
Կաթնաշոռը, կտրատած ընկույզը, մեղրը խառնել,լցնել խնձորի մեջ և կտրած շերտով փակել:
Խնձորը դնել տապակի մեջ, մի քիչ ջուր ավելացնել և եփել ջեռոցում 15-20 րոպե 180 աստիճանի տակ:
Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ: