Բաղադրամասեր
Լոլիկ – 2 հատ,
ձու – 2 հատ,
ապխտած միս – 50 գր,
սամիթ – 20 գր,
ձեթ, սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
Լոլիկը լավ լվացեք և միջուկը հանեք: Աղ լցրեք մեջը, օծեք ձեթով:
Թավայի մեջ հերթով շարեք լոլիկները:
Մանր կտրատեք ապխտած միսը և լցրեք լոլիկի մեջ: Առանց ձվի դեղնուցը վնասելու, լոլիկի մեջ ավելացրեք ձուն:
Ջեռոցըը պետք է տաքացնել նախապես մինչև 180 աստիճանը: Եփել 10-12 րոպե, ապա վրան ավելացրեք կանաչեղենը: