Բաղադրամասեր

հավի կրծքամիս -250 գր

շամպինիոն- 350 գր

սոխ -1 հատ

պանիր պարմեզան- 200 գր

ալյուր - 1,5 թգ

թթվասեր - 3 ճգ

աղ

սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը, սոխը, սունկը կտրատել, պանիրն անցկացնել քերիչով:

Կտրել հացերի վերևի հատվածը, հանել միջուկը:

Տապակել սոխը բուսայուղի մեջ, ավելացնել սունկը, 3-4 րոպե տապակել, այնուհետև առանձին տապակած հավի կրծքամիսը, աղը, պղպեղը, ալյուրը, խառնել, իսկ վերջում ավելացնել թթվասերը, խառնել: Եփել այնքան` մինչև պնդանա:

Ջեռոցը տաքացնել 200 աստիճան, ժուլյենը լցոնել հացերի մեջ, վրան պանիր ավելացնել և դնել ջեռոցը, թողնել այնքան` մինչև պանիրը հալչի և մի փոքր կարմրի: