Բաղադրամասեր
Թրթնջուկ
Կանաչ սոխ
Կանաչ սխտոր
Համեմ
Կյըռնանջուկ (գառան ականջ)
Ճռճռուկ
Եղինջ
Նանա
Ծտապաշար
Սըմսըմոկ, տըմտըմոկ,
Պատրաստման եղանակը
Այդ բոլորը կտրատում ենք հնարավորինս մանր եւ ավելացնում ձեթ, աղ, կարմիր եւ սեւ բիբար, ծածկել սրբիչով, որ չթառամի:
Պատրաստում ենք սովորական հացի խմոր (ալյուր, ջուր, աղ) եւ թողնում հանգստանալու:
Խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես):
Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա:
Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:
Թխել մոտ 15 րոպե: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո: