Բաղադրամասեր
սև շոկոլադ - 400 գր,
շաքարի փոշի - 4 ճ/գդ,
սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ,
թխվածքաբլիթ - 50 գր,
ընկույզ - 50 գր,
լիկյոր - 4 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Ընկույզներն ու թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք։
Սերուցքը, շաքարի փոշին և շոկոլադը դնում ենք մարմանդ կրակին, եռացնում, ինչից հետո էլ ավելացնում ենք լիկյորն ու հովացնում։
Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, կարագապատում ենք և վրան լցնում ընկուզային խառնուրդը։
Վրայից լցնում ենք շոկոլադե կրեմը։
Վրան կրկին ընկուզային խառնուրդ ենք լցնում և ողջ գիշեր թողնում սառնարանում։ Արդյունքում ստացանք յուրահատուկ իտալական շոկոլադե տորթ: