Բաղադրամասեր
1 բաժակ ջուր,
1 ճաշի գդալ շաքարավազ,
1,5 բաժակ ցորենի ալյուր,
1 ճաշի գդալ աղ,
2 ճաշի գդալ չոր դրոժ,
վանիլի փոշի` ըստ ցանկությամբ
Պատրաստման եղանակը
Շաքարվազը և դրոժը խառնել տաք ջրում։ Ավելացնել ալյուր և աղ։ Խմորը պահել չոր տեղում 1-1,5 ժամ։ Տապակելու համար կարելի է օգտագործել խոր աման։ Կարագը տաքացնել մինչ եռալը։ Խմորը ճաշի գդալով դնել ամանի մեջ և տալ տարբեր ձևեր։
Հանել դնել թղթի վրա, որպեսզի գնա ավելորդ յուղը։ Շաղ տալ շաքարավազի փոշի և մատուցել տաք վիճակում։