Բաղադրամասեր

1 կգ հավի կրծքամիս,

1 բ. կարմիր պղպեղ,

3/4 բ. նուշ,

3/4 բ. կարմիր սոխ,

1/2 բ. մաղադանոս,

1/4 բ. կարմիր գինու քացախ,

1 թ.գ. մանանեխ,

1/4 բ. կիտրոնի հյութ,

1/2 բ. ձիթայուղ,

1 բ. կապար (թթվեցրած),

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոուսը պատրաստելու համար խառնել քացախը, կիտրոնի հյութը, մանանեխը, ձիթայուղը, աղը և պղպեղը:

Հավի կրծքամիսը մի փոքր տապակել, երկարությամբ կտրտել: Տապակել նաև պղպեղը, կտրտել:

Մաղադանոսը, սոխը, պղպեղը, հավը և նուշը խառնել, ավելացնել սոուսը և մատուցել: