Բաղադրամասեր
300 գ խոզապուխտ,
2 հատ լոլիկ,
2 հատ քաղցր պղպեղ,
400 գ մակարոն,
30 գ եգիպտացորեն,
200 գ պանիր,
աղը, մայոնեզը՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Եփել մակարոնները աղը ջրում և թողնել սառչի։
Լոլիկը և պղպեղը կտրատել քառակուսիկների, խոզապուխտը բարակ շերտերի։ Պանիրը քերել մեծ քերիչով։ Խառնել բոլոր բաղադրամասերը և ավելացնել մայոնեզ։