Բաղադրամասեր
Խմորի համար `
700 գր ալյուր,
500 գր սովորական յոգուրտ,
2 ձու,
50 գր կարագ,
1 թեյի գդալ աղ,
2 թեյի գդալ սոդա,
Միջուկի համար `
450 գր քերած մոցարելլա,
450 գր ֆետա պանիր,
1 ձու
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստում։
Մեծ ամանի մեջ խառնեք յոգուրտը, հավկիթները, կարագն ու աղը:
Սկսեք կամաց-կամաց ավելացնել ալյուրը` խառնելով ձեռքերով:
Խմորը պետք է լինի փափուկ և առաձգական, ուստի ավելացրեք այնքան, որքան անհրաժեշտ է: Ավելացրեք սոդա:
Ալյուր ցանած տախտակի վրա հունցեք խմորը 5-10 րոպեի ընթացքում:
Վերադարձրեք խմորն ամանի մեջ, հերմետիկ փակեք կափարիչով կամ այլ ծածկով և դրեք սառնարան 20 րոպեով:
Պատրաստենք միջուկը։
Միջուկի համար խառնեք պանրի երկու տեսակներն ու հավկիթը, մինչև ստացվի միասեռ զանգված:
Ջեռոցը տաքացրեք մինչև 220 աստիճան:
Խմորն ու միջուկը բաժանեք 6 հավասար մասերի:
Ձեռքերով տարածեք խմորը և 20 սմ տրամագծով բլիթ պատրաստեք: Տեղադրեք միջուկը և ամուր փակեք բլիթը (կալցոնեի տեսքով): Թխեք 10-15 րոպե: Մատուցեք տաք վիճակում: