Բաղադրամասեր
500 գ սունկ շամպինիոնին՝
500 գ հավի կրծքամիս,
50 գ սոխ,
50 գ պանիր,
50 գ կարագ,
50 գ ալյուր,
200 գ կաթ,
ձեթ,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը տապակել մինչև դարչնագույն դառնալը, այնուհետև պատրաստել սոխառած, վրան ավելացնել մանր կտրտած սունկ և կտրտած կիսաեփ հավի կրծքամիսը:
Ալյուրը լցնել տապակը, 1 - 2 րոպե հետո ավելացնել կարագը և կաթը, եփել 5 րոպե:
Ստացված զանգվածը լցնել հավի կրծքամսի և սունկի վրա, վրան քերել պանիրը: Դնել ջեռոցը 180՞ տակ և թողնել 15 րոպե:
Պատրաստի ժուլիենը մատուցել տաք վիճակում:
Ֆրանսիացի խոհարարը նշեց նաև, որ համային լավ որակ ստանալու համար կարող եք կաթի հետ խառնել 50-60 գրամ սպիտակ լավ որակի գինի: