Բաղադրամասեր
Միջուկի համար ՝
1 կգ տավարի յուղոտ մսին ՝
3 գլուխ աղացած սոխ,
ընկույզ,
բահար (հոտավետ պղպեղ),
աղ,
վերին շերտի համար ՝
1 կգ տավարի անյուղ մսին ՝
500 գր բլղուր,
աղ և կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։
Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։
Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով
Երբ պատրաստ է եւ միջուկի, եւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով:
իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միսը օգտագործել: