Բաղադրամասեր

Վրայի շերտի համար ՝

50 գ. տավարի միս,

50 գ. բլղուր,

10 գ. գլուխ սոխ

Խճողակի համար՝

50 գ. տավարի միս,

80 գ. գլուխ սոխ,

20 գ. հալած յուղ,

6 գ. մաղադանոս

աղը, կարմիր և սև պղպեղը` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մսաղացով անցկացրած միսը բաժանել երկու մասի:

Մի մասը յուղով տապակել մանր կտրատած սոխի հետ, համեմել կարմիր և սև պղպեղով, մանր կտրատած մաղադանոսով, աղով և, անընդհատ խառնելով, թողնել, որ հանգստանա:

Վրան ավելացնել մի քիչ այլյուր, ձու, կարմիր և սև պղպեղ և եթե պետք է մի փոքր տաք ջուր, որպեսզի միսը չկորցնի կպչողականությունը:

Մյուս մասին խառնել աղացած բլղուր, աղ, պղպեղ, նորից անցկացնել մսաղացով:

Ստացված զանգվածով գնդեր պատրաստել, լցոնել խճողակով և կիտրոնի ձև տալ:

5-8 րոպե եփել եռացող ջրի կամ արգանակի մեջ: