Բաղադրամասեր

ալյուր – 200 գր

նարինջ – 2 հատ,

բուսայուղ – 1/4 բաժակ,

շաքարավազ շագանակագույն – 1/2 բաժակ,

նարինջ – 1 ճ/գդ (կեղև),

օսլա (крахмал) եգիպտացորենի – 1 ճ/գդ,

փխրեցուցիչ – 1 թ/գդ,

աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Նարնջի հյութը քամում ենք։ 3/4 բաժակ հյութ ստանալու համար մոտավորապես 2 հատ նարինջ է հարկավոր։

Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը անցկացում ենք մաղով և ավելացնում ենք աղը։

Շաքարավազը բուսայուղի հետ խառնում ենք և հարում մինչև համասեռ դառնա։ Ավելացնում ենք նարնջի հյութն ու կեղևը։

Այնուհետև լցնում ենք չոր խառնուրդն ու այդ ամբողջը թեթևակի հարում ենք: Լցնում ենք ձևամանի մեջ և 35-40 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

Այս բաղադրատոմսի մեջ շագանակագույն շաքարավազը կարող ենք սովորական սպիտակ շաքարավազով փոխարինել։ Իսկ ձևամանի մեջ անհրաժեշտ է յուղաթուղթ դնել, որպեսզի կեքսը հեշտ դուրս գա միջից և ձևամանին չկպչի։