Բաղադրամասեր
Ձու – 4 հատ,
Շաքարավազ – 250 գ,
Վանիլին – 10 գ,
Լիմոնադ (կիտրոնի գազավորված ըմպելիք) – 200 գ,
Բուսայուղ – 200 գ,
Ալյուր – 400 գ,
Փխրեցուցիչ – 1 թ/գ,
Պատրաստման եղանակը
Հարել ձուն, շաքարավազը և վանիլինը: Շարունակելով հարելը՝ դանդաղ ավելացնել բուսայուղը և լիմոնադը: Մաս-մաս ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, հետո հարել զանգվածը ևս մեկ անգամ:
Լցնել խմորը մուլտի-ջեռոցի կաղապարի մեջ և թխման ժամանակը դնել 65 րոպեի վրա: Ազդանշանից հետո ավելացնել ևս 65 րոպե: Թխելուց հետո անջատել տաքությունը և թողնել ևս 20 րոպե: Թողնել մինչև լրիվ սառչի:
Բիսկվիթը ստացվում է բարձր և փափուկ, ինչպես նաև ունենում է կիտրոնի նուրբ բույր: