Բաղադրամասեր
տարեկանի հաց - 4 կտոր
կանաչ սոխ - 10 հատ
սխտոր - 1 պճեղ
կաթնաշոռ - 100 գր
վարունգ - 1 հատ
կտրատած մաղադանոս - 2 ճգ
աղ, սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Կանաչ սոխը ու սխտորը մանր կտրատել:
Վարունգը կտրատել փոքրիկ քառակուսիներով:
Բանջարեղենները և կանաչին խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել աղ եւ սև պղպեղ:
Ստացված խառնուրդը քսել հացի վրա և ձևավորել կլոր կտրատած վարունգով, ձիթապտղով և կանաչիով: