Բաղադրամասեր

ձիթապտղի յուղ - 4 ճգ

սխտոր - 1 պճեղ

լոլիկ - 3 հատ

վարունգ - 2

կարմիր սոխ - 1 հատ

թարմ պղպեղ - 1 հատ

Ֆետա պանիր - 200 գր

ձիթապտուղ- 100 գր

ռեհան,հազառի տերև

կես կիտրոնի հյութ

ձիթապտուղ

ծովային աղ:

Պատրաստման եղանակը

Սոուս

Փոքր բանկայի մեջ խառնել ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը, մանրացրած սխտորը, աղը, պղպեղը և օրեգանոն:

Փակել կափարիչով և լավ թափահարել:

Մեծ ամանի մեջ լցնել ոչ մեծ կտորների կտրած լոլիկը, կիսակլոր կտրատած վարունգը, բարակ օղակներով կտրատած կարմիր սոխը, բարակ շերտերով կտրատած կանաչ պղպեղը, խորանարդիկներով կտրատած ֆետա պանիրը և ձիթապտուղը:

Մատուցելուց առաջ լցնել սոուսը, զգուշորեն խառնել և վրան սև պղպեղ ցանել: