Բաղադրամասեր
Օրեո թխվածքաբլիթ - 500 գր,
կարագ - 50 գր,
պանիր մասկարպոնե - 500 գր,
շաքարի փոշի - 150 գր,
սպիտակ շոկոլադ - 100 գր,
վանիլին - 1 պտղունց,
սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ,
ժելատին - 30 գր,
ջուր - 50 գր
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթը մանրացնում ենք և խառնում կարագի հետ: Լցնում ենք 24 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և լավ սեղմում:
Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը, ժելատինը 50 մլ ջրում թրջում ենք և գոլորշու վրա հալեցնում: Մասկարպոնեն և շաքարի փոշին լավ խառնում ենք, ավելացնում սպիտակ շոկոլադը և կրկին լավ խառնում: Զանգվածի մեջ լցնում ենք ժելատինը և վանիլինը:
Այլ ամանի մեջ լավ հարում ենք սերուցքը և ավելացնում կրեմի մեջ:
Կրեմի մի մասը լցնում ենք ձևամանի մեջ, շարում թխվածքաբլիթները, այնուհետև կրկին լցնում ենք կրեմն ու դնում թխվածքաբլիթները (վերջին շերտը պետք է կրեմ լինի): 2 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Հանում ենք, զարդարում հարած սերուցքով և թխվածքաբլիթներով: