Բաղադրամասեր
1 կգ հորթի աղացած միս
3 գլուխ սոխ
1 հատ ձու
500 գ սունկ
50 գ կարագ
աղ, սև պղպեղ, սամիթ
Պատրաստման եղանակը
Սոխը կտրատել, ավելացնել աղացած մսին, լցնել ձուն, կանաչին, լավ խառնել և թողնել հանգստանա: Հետո պատրաստել գնդիկներ: Սունկը կտրատել շերտերի, տապակել կարագի մեջ, համեմել աղով, կանաչիով և պղպեղով:Լցոնել մսի գնդիկները և տապակել լավ տաքացված տապակի մեջ: Կարելի է նաև ջրում եռացնել մսի գնդիկները, մատուցելիս ավելացնել համեմ և զարդարել լոլիկով:
Մատուցել տապակած կարտոֆիլի կամ կանաչ ոլոռի հետ: