Բաղադրամասեր
1000 գ հորթի մսին՝
100 գ բրինձ,
50 գ գլուխ սոխ,
50 գ բուլղարական տաքդեղ,
80 գ հալած յուղ,
40 գ մաղադանոս,
0.5 գ մեխակ,
0.5 գ դարչին,
20 գ չամիչ,
1 ձու,
60 գ տոմատ-պյուրե,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հորթի կրծքամսի ներսի կողմից, կողոսկրերի երկարությամբ, փառերը կտրտելով կրծոսկրը բաց անել և հեռացնել կրճիկները։ կրծքամասի երկարությամբ, սկսած նրա բարակ ծայրից, մսի արտաքին և կողերին կպած շերտերի միջև եղած փառերը կտրել այնպես, որ գրպանաձև անցք ստացվի և աղ ցանել։
Մանր կտրտած գլուխ սոխը և բուլղարական տաքդեղը աոանձին-առանձին յուղով թեթևակի տապակել: Բրնձով կաթսայի մեջ գցել տապակած սոխը, տաքդեղը, մաղադանոս, հում ձու, մաքրած և լվացած չամիչ՝, դարչին, պղպեղ, աղ և լավ խառնել:
Ընտրած և նախօրոք թրջած բրինձը ցամաքեցնել անձեռոցիկում, յուղով տապակել, փոխադրել կաթսան, վրան լցնել տաք ջուր (200 գ) կափարիչով ծածկել և մարմանդ կրակով եփել:
Պատրաստած կրծքամսի 3/4-ը խճողակով լցնել և եզրերը կարել: Խճողակած կրծքամիսը դնել յուղ քսած տապակը, սուր դանակով մի քանի տեղ ծակել, վրան լցնել ջրով բացած տոմատ-պյուրե և 1 — 1.5 ժամ տապակել ջեռոցում, պարբերաբար վրան լցնելով շոգեխաշած հյութից։
Լցոնած կրծքամիսը մատուցել ամբողջական կտորով։