Բաղադրամասեր
-Այս կոտլետների պատրաստման համար մեզ անհրաժեշտ է--- Հորթի միս-1 կգ, սպիտակ հաց--1-2 կտոր, ձու- 1 հատ, սխտոր-1-2 ատամ, աղն ու սև պղպեղն ըստ համ,-0,5 բաժակ պաքսիմատ,Բուսական յուղ տապակելու համար-Եվ ՄԻՋՈՒԿԸ-----500 գրամ ագարիկոն սունկ, -1-2 հատ գլուխ սոխը ,100- -150 գր բոված և աղացած ընկույզը,մանր կտրատված մաղադանոս, աղ, սև պղպեղ-----
Պատրաստման եղանակը
-Հորթի կամ տավարի միսն միսն աղում ենք, սխտորի , կաթում կամ ջրի մեջ թրջած հացի հետ միասին,ավելացնում ձուն, համեմունքները, և պաքսիմատը--Լավ խառնում ենք , որ մասսան միատարր դառնա--Պատրաստի մսի ֆարշից գնդեր ենք ձևավորում--- մեջը փոսիկ ենք անում ու դնում միջուկը 1-1,5 ճաշի գդալի չափով- լավ ծածկում, որ միջուկն ամբողջովին ծածկվի և չերևա--Պատրաստի կոտլետները թաթախում ենք ալյուրի մեջ, հետո հարած ձվի մեջ, հետո պաքսիմատի մեջ--- և տապակում առատ ձեթի մեջ-երկու կողմից-- մինչև պատրաստ լինելը- ՄԻՋՈՒԿԸ----Ագարիկոն տեսակի սունկը մանր կտրատում ենք- գլուխ սոխը նույնպես մանր կտրատում ենք և ձեթի մեջ տապակելով- սոխեռած անում--- ավելացնում ենք կտրատված սունկը,շարունակում ենք տապակել այնքան միչև առաջացած ջրային մասը գոլորշիանա-, որից հետո ավելացնում ենք բոված և աղացած ընկույզը,մանր կտրատված մաղադանոսը, համեմում ենք աղով և սև պղպեղով----- Պատրաստի կոտլետները մատուցում ենք ձևավորելով ըստ ճաշակի-