Բաղադրամասեր
1 կգ հոնին՝
1.5 կգ շաքար,
200 գ ջուր
Պատրաստման եղանակը
Մուրաբայի համար ընտրել խոշոր, հասուն, մուգ կարմիր գույնի պտուղներ և լվանալ: Օշարակ պատրաստել: Պատրաստի օշարակի մեջ լցնել հոնը և 5—6 ժամ թողնել: Դրանից հետո եփել մինչև մուրաբայի պատրաստ լինելը։ Եփելու վերջում քափը քաշել: