Բաղադրամասեր
նուշ - 120 գր,
հնդկական ընկույզ - 120 գր,
շաքարի փոշի - 240 գր,
հիլ(кардамон) - 8 հատ,
կարագ - 400 գր
Պատրաստման եղանակը
Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք: Նուշն ու հնդկական ընկույզը բլենդերով մանրացնում ենք, այնուհետև տապակի մեջ (առանց բուսայուղի) տապակում:
Վրան լցնում ենք շաքարի փոշին և մանրացրած հիլը: Ստանում ենք ալրանման զանգված: Կաթսայի մեջ լցնում ենք 2 ճ/գդ ստացված զանգվածից և 2 ճ/գդ հալեցրած կարագ և խառնում ենք:
Գնդիկներ ենք ձևավորում և դնում մատուցարանի մեջ:
2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան: Մատուցելիս քաղցրավենիքի վրա շաքարի փոշի ենք ցանում: