Բաղադրամասեր
ալյուր - 1,5 բաժակ,
սպիտակաձավար - 1,5թ/գդ,
սոդա - 1/4թ/գդ,
կեֆիր - 1ճ/գդ,
ջուր - 2 բաժակ(տաք),
շաքարավազ - 1,5 բաժակ,
կիտրոնի հյութ - 1թ/գդ,
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:
Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից: Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի:
Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղը ու դնում միջին կրակի վրա: Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքաված ձեթի մեջ: Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:
Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա(որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում:
Ի դեպ, օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ: