Բաղադրամասեր
300 գրամ հավի ֆիլե,
200 գրամ բատոն տեսակի հաց,
200 գրամ պանիր,
1 տուփ եգիպտցորեն,
աղ,
մայոնեզ,
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Հավի ֆիլեն խաշել և կտրատել:
Բատոն հացը քառակուսաձև կտրատել: Բուսայուղի մեջ տապակել մինչ կարմիր դառնան:
Պանիրը քառակուսաձև կտրատել:
Իրար խառնել հավի ֆիլեն, չորահացը, պանիրը, եգիպտացորենը: Ավելացնել աղ և մայոնեզ: