Բաղադրամասեր

Խմորի համար ՝ ձու - 4 հատ,

ալյուր - 150 գր,

շաքարավազ - 200 գր,

Անուշահյութի համար՝

շաքարավազ - 100 գր,

ջուր - 120 մլ,

կոնյակ - 1 ճ/գ,

Կրեմի համար ՝

կաթ - 3/4 բաժակ,

շաքարավազ - 3/4 բաժակ,

ձու - 3 հատ,

կարագ - 200 գր,

վանիլային շաքար - 1 թ/գ

Պատրաստման եղանակը

Սպիտակուցները հարում ենք շաքարավազի մի մասի հետ:

Դեղնուցները հարում ենք մնացած շաքրավազի հետ այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված:

Դեղնուցային ու սպիտակուցային զանգվածները խառնում ենք: Աստիճանաբար մաղում ենք ալյուրը և պատրաստում թեթև խմոր:

Յուղաթղթով ծածկում ենք ձևամանը, ապա լցնում ենք խմորն ու եփում 10-12 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Թխվելուց հետո հեռացնում ենք պերգամենտը, խմորը դնում ենք նոր յուղաթղթի վրա և ռուլետի նման փաթաթում ենք:

Թողնում ենք, որպեսզի սառչի, իսկ այդ ընթացքում պատրաստում ենք Շառլոտ կրեմը, որը բաժանում ենք երկու մասի: Մի մասին ավելացնում ենք կակաո և հարում այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:

Անուշահյութը պատրաստելու համար ջուրն ու շաքարավազը խառնում ենք, դնում ենք կրակի վրա ու եփում այնքան, մինչև շաքարավազը լուծվի:

Ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կոնյակ:

Խմորի վրայից զգուշորեն հեռացնում ենք յուղաթուղթը, վրան լցնում ենք անուշահյութն ու թողնում 10 րոպե հանգստանա: Ապա վրան հավասարապես տարածում ենք սպիտակ կրեմը:

Խմորը կրկին վերածում ենք ռուլետի ու վրան քսում ենք շոկոլադե կրեմը:

Տորթի կողքի հատվածները պատում ենք խմորի փշրանքներով, իսկ վրան կարելի է զարդարել ըստ ցանկության: