Բաղադրամասեր

500 գ. շերտավոր խմոր,

50 գ. չամիչ,

80 գ. ծիրանի չիր,

150 գ. հունական ընկույզ,

50 գ. սալորաչիր,

3 խնձոր,

1 թ. գդ. դարչին,

2 ճ. գդ. շաքարավազ,

Սոուսի համար անհրաժեշտ է՝

1/4 բաժակ սերուցք,

1/2 բաժակ շաքարավազ

1/2 շոկոլադե սալիկ

Պատրաստման եղանակը

Չորամրգերը պետք է դնել ջրի մեջ եւ թողնել մոտ 20 րոպե։ Այնուհետեւ ջուրն անհրաժեշտ է քամել եւ չորացնել մրգերը. կարելի է ծիրանի մի քանի չիր պահել՝ ուտեստը զարդարելու եւ գեղեցիկ մատուցելու համար։

Ընկույզը եւ խնձորը պետք է մաքրել եւ չորամրգերի հետ միասին մանրացնել։

Այնուհետեւ շերտավոր խմորի վրա անհրաժեշտ է լցնել կտրատված խնձորը, չորամգրերն ու մանրացված ընկույզը, ինչից հետո ավելացնել շաքարավազն ու դարչինը. արդեն կարելի է խմորը փաթաթել (ռուլետի նման) եւ դնել ջեռոցում։

Հաջորդ քայլով պետք է պատրաստել սոուսը. առաջին հերթին անհրաժեշտ է շաքարավազը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սերուցքն ու շոկոլադը եւ խառնելով հասցնել եռման աստիճանի։ Ստացված սոուսն արդեն կարելի է լցնել խմորի վրա։

Մատուցելիս զարդարել նախօրոք պահված ծիրանի չրով։