Բաղադրամասեր
1 չափաբաժին
1,5 կգ մուգ գույնի սալոր կամ 2 սուրճի բաժակ ցանկացած կարմիր գինի
20-25 հատ կարմիր քաղցր պղպեղ
5-6 հատ կարմիր տաքդեղ (կամ ըստ ճաշակի)
1 գլուխ սխտոր
100 - 200 գ շաքարավազ
2 ճաշի գդալ աղ
Շաքարավազը և աղը ավելացրեք ըստ ճաշակի -քիչ չափաբաժիններով ամեն անգամ համտեսելով
1 թեյի գդալ աղացած սև պղպեղ
1/4 թեյի գդալ աղացած մեխակ
Թեյի գդալի ծայրին աղացած հնդկական ընկույզ
Մեխակը և հնդկական ընկույզը ավելացրեք ըստ ցանկությամբ
Պատրաստման եղանակը
Պղպեղը լվանալ և շարել ջեռոցի թավայի մեջ, խորովել 200 աստիճանում 15-20 րոպե
Հանել ջեռոցից փակել կափարիչով կամ ֆոլգայով, թողնել մինչև սառչելը, մաքրել կեղևը և հեռացնել սերմերը
Սալորը լվանալ, հեռացնել կորիզները, շարել խորը թավայի մեջ, վրան լցնել 2-3 ճաշի գդալ ջուր, փակել կափարիչով և եփել մարմանդ կրակով։ Եռացնել 5 րոպե։ Սառեցնել և քամել ճաշքամիչով: Հյութը օգտագործեք ըստ ցանկությամբ
Խորոված տաքդեղը, քամած սալորը և սխտորը խփել բլենդերով, լցնել կերամիկական կամ չժանգոտվող կաթսայի մեջ և մարմանդ կրակով եփել մինչև թանձրանալը։
Ավելացնել սև պղպեղը, շաքարավազը, աղը, մեխակը և հնդկական ընկույզը, սառեցնել, լցնել համապատասխան տարրաների մեջ, փակել կափարիչով և պահել սառնարանում։ Ապահովության համար վրան լցրեք հալած յուղ
Եթե սալորի փոխարեն պետք է օգտագծեք կարմիր գինի, ապա այն ավելացրեք աստիճանաբար, համեմունքների հետ
Եթե ցանկանում եք, այս նույնը պատրաստել տարվա ցանկացած եղանակին, ապա խորհուրդ է տրվում խորոված, մաքրած տաքդեղը, առանձին տեղադրել սննդային տոպրակների մեջ և պահել սառնախցիկում։
Պատրաստելուց առաջ հանել, հալացնել և պատրաստել։
Բարի ախորժակ