Բաղադրամասեր
ընկույզ - 4 կգ
խաղողի շիրա - 1լ
ջուր - 2լ
շաքարավազ - 1կգ
ալյուր - 1կգ
համեմունքները` (հիլ, դարչին, մեխակ, վանիլ, մշկընկույզ) ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
1 լ խաղողի շիրայի վրա ավելացնել 2 լ ջուր, 1 կգ շաքարավազ, խառնել ու դնել մարմանդ կրակին, որպեսզի եռա:
15-20 րոպե եռալուց հետո վերցնել կրակի վրայից և թողնել` սառչի:
Մինչ այդ մեկ այլ ամանի մեջ լցնել 1 կգ ալյուր, որի վրա աստիճանաբար հարկավոր է լցնել արդեն պատրաստի եփած սառը շիրան` անընդհատ խառնելով:
Հետո այդ ամբողջ զանգվածը անցկացնել մանր քամիչով, որպեսզի ալյուրի գնդիկները վերանան:
Քամիչով անցկացված ամբողջ զանգվածը լցնել պղնձե մեծ կաթսայի մեջ ու դնել գազօջախին` մարմանդ կրակի վրա:
Խառնել այնքան, մինչև եռա: Եռալուց հետո ավելացնել համեմունքներն ըստ ճաշակի:
Այնուհետև գազօջախի վրայից իջեցնել կաթսան ու սկսել ընկույզի շարերը հերթով թաթախել շփոթի մեջ:
Թաթախելուց հետո շարերը կախել պարանից:
Կես ժամ անց կրկին թաթախել ու նորից կախել:
10-15 օր հետո չորացած սուջուխները կարելի է մատուցել: