Բաղադրամասեր

1 հատ հավ,

3 պճեղ սխտոր,

200 գ թթվասեր,

սամիթ,

1 ճաշի գդալ ձեթ,

համեմունքներ,

աղ

Պատրաստման եղանակը

Հավը կտրատել դոշի ուղությամբ։

Շաղ տալ վրան ձեթ։ Պատել համեմունքներով։

Դնել ջեռոցի թավայի վրա, մեջքը վերև։ Դնել ջեռոցում և տապակել 30 րոպե։

Հանել ջեռոցից և կտրատել։

Թթվասերի վրա ավելացնել սխտոր, մանր կտրատած սամիթ և աղ։ Ստացված զանգվածը լցնել հավի վրա։