Բաղադրամասեր

2.5 կգ հավ,

1 թեյի գդալ սև պղպեղ,

1 թեյի գդալ համեմ,

աղ,

0,5 լ գարեջուր,

4 հատ թթու խնձոր

Պատրաստման եղանակը

Հավը ներսից և դրսից ծածկեք պղպեղի, աղի ու համեմի խառնուրդով: Խնձորները բաժանեք 4-6 մասերի, հեռացրեք կորիզները և դրանցով լցոնեք հավը: Որպեսզի պատրաստման ընթացքում խնձորները չթափվեն, բարակ փայտիկներով ամրացրեք հավի փորիկը:

Լցոնված հավը փորով դեպի վերև դրեք ցանկացած տարրայի մեջ, որը «չի վախենում» ջեռոցից: Տարրան լցրեք գարեջրով, որը տաքացրեք 180-190 աստիճան: Մեկ ժամ այս ամենը պետք է մնա ջեռոցում: Մեկ ժամից հավի դիրքը փոխեք և թողեք ևս մեկ ժամ այդ դիրքով: Ապա նայեք' հավը բավականաչափ կարմրե՞լ է. եթե ոչ, ապա վերցրեք տարրայի կափարիչն ու թողեք հավը ջեռոցում ևս կես ժամ: