Բաղադրամասեր

300 գրամ հավի ֆիլե,

50 գրամ պանիր,

1 պճեղ սխտոր,

Աղ,

Սև պղպեղ,

Կետչուպ,

2 ճաշի գդալ սոյայի սոուս,

1 հատ ձու,

30 գրամ ալյուր,

40 գրամ սուխարի,

Բուսայուղ

Պատրաստման եղանակը

Հավի միսը խաշել ու մանրացնել։ Պանիրը և սխորը քերել։

Հավի մսին ավելացնել պանիրը, սխտորը, սոյայի սոուսը, կետչուպը։ Ստացված զանգվածից գնդիկներ անել, գնդիկները թաթախել նախ ձվի, ապա ալյուրի, վերջում սուխարիի մեջ ու տապակել բուսայուղով։